|
|
Շւեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի նախաձեռնողն է: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի խօսքով` Դաշնակցութիւնը հանդիպումներ եւ բանակցութիւններ է վարում շւեդական սոցիալ-դեմոկրատների հետ, որպէսզի խորհրդարանում ընդունւի այս բանաձեւը:
Ա. Ռուստամեանը վերջերս Պրահայում հանդիպել է կուսակցութեան ներկայացուցիչների հետ եւ խօսել բանաձեւի ընդունման կարեւորութեան ու անհրաժեշտութեան մասին:
«Մենք շւեդ գործընկերներին անհրաժեշտ տեղեկութիւններ ենք տրամադրում, բայց վստահ եմ, որ Շւեդիայում, ինչպէս ԱՄՆ-ում, ծանր պայքար է սպասւում, քանի որ Անկարան արդէն այսօր լաոբբիստական գործունէութիւն է իրականացնում»,- ասաց Ա. Ռուստամեանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 25-26-ը Դաշնակցութեան նախաձեռնութեամբ Երեւանում կայանալու է սոցիալիստական ուժերի միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցելու է նաեւ Շւեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան պատւիրակութիւնը:
|
|
|
Ձեռնարկների Օրացոյց
<< September 2010 >>
| Mo | Tu | We | Th | Fr | Sa | Su |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | | | |
|