Տեղեկագրի Անդամակցութիւն



Receive HTML?


Ըստ Հիլարի Քլինթոնի` Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը չարժէ ընդգրկել ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգում Print E-mail

Երեւան (Երկիր) - Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը չարժէ ընդգրկել ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգում. Կոստա Ռիկայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը:
 
Յիշեցնենք, որ աւելի վաղ, ըստ Սպիտակ տան ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի քարտուղար Մայք Համերի, Քլինթոնը անձամբ դիմել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` կոչ անելով ընթացք չտալ բանաձեւին: Արտգործնախարարը պատճառաբանել էր, թէ բանաձեւի ընդունումը վնաս կը հասցնի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
 
Մարտի 4-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը հաւանութեան արժանացրեց Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւը: Այնուհետեւ այն պէտք է քւէարկութեան դրւի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Մեկնաբանութիւն (0)
Գրել Ձեր մեկնաբանութիւնը
Ձեր տւեալները:
Մեկնաբանութիւն:
Ապահովական
Մուտքագրել ապահովական ծածկագիրը.
 

Ձեռնարկների Օրացոյց

<<  September 2010  >>
 Mo  Tu  We  Th  Fr  Sa  Su 
    1  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
202223242526
27282930   

Յայտարարութիւններ

Քւէարկել...

Արդեօ՞ք համաձայն էք նախապայմաններով ստորագրւած Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններին:
 
© 2009 ՀՈՒՍԿ. Բոլոր իրաւունքները պաշտպանւած են: