|
|

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը հրաժարւել է ընդունել, որ 1915-1916 թւականներին Թուրքիայում հայերի տեղահանումը և սպանութիւնները ցեղասպանութիւն են: Անգլիայի Հայկական կենտրոնը 2008-ին որոշեց այդ հարցը յղել պարոն Ջեֆրի Ռոբերտսոնին, որը մինչ այդ եղել էր Միաւորւած ազգերի կազմակերպութեան Պատերազմական հանցագործութիւնների դատարանի նախագահ և համարւում է միջազգային իրաւունքի և պատմութեան սոյն ոլորտի ճանաչւած մասնագէտ: Պարոն Ռոբերտսոնին առաջարկւել է կազմել իր եզրակացութիւնը իրաւական և փաստացի նիւթերի հիման վրայ, առանց ազդեցութիւն կրելու հայկական կենտրոնի դիրքորոշումից:Հենց սկզբում պարոն Ռոբերտսոնը նախաձեռնել է, Տեղեկատւութեան ազատութեան մասին օրենքի հիման վրայ, ստանալ բոլոր այն փաստաթղթերը, որտեղ ներկայացւած էին բրիտանական կառավարութեան տեսակետները: Նրա յղած նամակների արդիւնքում ստացւած փաստաթղթերը ուսումնասիրելով, պարոն Ռոբերտսոնը կատարել է իր եզրահանգումները:Նրա կազմած աշխատաութիւնը արժեքաւոր է իրաւական և պատմական առումով, որպես հանրայայտ մասնագետի կողմից կազմաւած` իրաւունքի և ցեղասպանութեան յարաբերակցութիւն: Այն նաև նշանակալից է այն առումով, որ ցուցադրում է մի կառավարութեան քաղաքականութեան փոփոխականութիւնը և որոշումների կայացման գործընթացը նրա արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան անազնւութեան արդիւնքում: Այստեղ բարոյականութիւնը զոհաբերւում է առևտրական և դիւանագիտական համարւող շահերին:
Ռոբերտսոնի աշխատութիւնը անգլերէն լեզւով կարող եք ընթարցել կցւած pdf տարբերակով: Կայքէջի պատասխանատուները նախաձեռնում են մօտ ապագայում թարգմանել այս աշխատութիւնը Հայերէնի ու հրատարակել:
|
|
|
Ձեռնարկների Օրացոյց
<< September 2010 >>
| Mo | Tu | We | Th | Fr | Sa | Su |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | | | |
|