|

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱրմԷնՌուստամեանը հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ պայքարում համախմբւած ուժերի այս փուլում արձանագրած յաջողութիւն է համարում այն, որ նրանց մտահոգութիւներն աւելի շատ են գիտակցւում, և փորձեր են արւում շտկելու իրավիճակը: «Առաջին նշանը մենք ունեցանք, երբ հրապարակւեց ՀՀ նախագահի ուղերձը, իսկ հիմա Սահմանադրական դատարանն է փորձում դա անել: ՍԴ-ը, ըստ էութեան, տւեց նաև իրաւական գնահատական մեր բոլոր հիմնական մտահոգութիւններին»,- ասաց Դաշնակցութեան ներկայացուցիչը: Այն տեսակետները և նամակի նպատակը, որ Դաշնակցութիւնը ներկայացրել էր երկրի բարձրագոյն դատական ատեանին, ի վերջոյ այն էր, որ արձանագրութիւններն անհամապատասխան ճանաչւեին ՀՀ մայր օրենքին, որով և ըստ Արմէն Ռուստամեանի, հնարաւոր կլիներ խուսափել այսօր արդեն անհրաժեշտ վերապահումներից, որոնք արձանագրութիւնների անբաժանելի մաս պետք է դառնան: «ՍԴ-ը գնաց անհասականալի ճանապարհով, ճանաչեց համապատասխան, բայց անհրաժեշտ համարեց ՀՀ կողմից ձեռնարկել քայլեր, որոնք ներդաշնակ կլինեն Սահմանադրական դատարանի իրաւական դիրքորորոշումների հետ և համապատասխան կլինեն Սահմանադրութեամբ ամրագրւած մեր սահմանադրական կարգին, որը խոսում է վերապահումների անհրաժեշտութեան մասին»:
Եթե միւս հաստատումները, բնականաբար մեր շահերին հակասող և անընդհատ թուրքական կողմից մատնանշւող, քննութեան առարկայ չեն, ուրեմն վերապահումները միջազգային իրաւունքի նորմերով լիովին թույլատրելի են: Եթէ վերապահման ճանապարհով չգնան իշխանութիւնները, ուրեմն իրենք ընդունել են, որ որպես առարկայ դրանք կան և գիտեն, որ Թուրքիան լուրջ հիմքեր կունենայ առարկելու և հայկական կողմի վրա բարդելու», -աւելացնում է ԳՄ ներկայացուցիչը:
Ըստ Դաշնակցութեան ներկայացուցչի, իշխանութիւններին այսօր երկու ճանապարհ է մնում. փոփոխել ԱԺ-ի կանոնակարգը և ԱԺ-ին վերապահումներ կատարելու իրաւունք տալ: Ի դէպ , սա քայլերից առաջինն է, որ կնախաձեռնի Դաշնակցութիւն խմբակցութիւնը ԱԺ նստաշրջանը սկսւելուն պյս: Իսկ միւս ճանապարհը կլինի այն, որ ՀՀ նախագահը, որն ունի բոլոր իրաւունքները, նկատի ունենալով նաև ՍԴ որոշումը, արձանագրութիւններն արդեն վերապահումներով ուղարկի ԱԺ-ի քննարկմանը:
«Եթէ ոչ` մնում է չեղեալ յայտարարելու գործընթացը, որն էլի դժւար է լինելու: Սակայն ՍԴ-ն այդ հիմքերը նոյնպես տւել է, որպեսզի որոշման դիրքորոշումներին համահունչ գործընթաց սկսւի: Իսկ գործընթացը քաղաքական առումով կդառնայ իշխանափոխութեան գործընթաց»,- նշեց Արմէն Ռուստամեանը: Դաշնակցութեան գործունէութեան օրակարգային առաջնահերթ քայլերից է մնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը, որն ըստ Արմէն Ռուստամեանի, ամրագրւած է նաև ՍԴ որոշման 4-րդ կէտում:
Դաշնակցութեան նախաձեռնած ստորագրահաւաքը ուղղւած է պատգամաւորներին, որ ամէն մի ընտրող իր կողմից ընտրւած պատգամաւորին պատւիրի, որ դէմ քւէարկի այդ արձանագրութիւնների վաւերացմանը, եթէ չվերացւեն դրանցում առկայ վտանգները: Արմէն Ռուստամեանը չի ժխտում, որ ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՍԴ նախագահի հետ, իսկ այս առումով շրջանառւող ասեկոսեները` իշխանութիւների հետ առկայ պայմանաւորւածոթեան մասին, անհեթեթ է համարում. «Պետք է աշխատենք բոլոր այն ատեանների հետ, որտեղ այս հարցը քննարկւելու է: Նոյն կերպ նաև աշխատելու ենք պատգամաւորների հետ: Իւրաքանչիւրին անձամբ պատրաստ եմ համոզել, հորդորել, որպեսզի որպես հայ մարդ քւէարկեն»,-յայտարարեց Արմէն Ռուստամեանը:
ԱՆԱՀԻՏԱՍԱՏՐԵԱՆ
Report.am
|